Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էդ կառավարության մեջ լինելու համար պատասխան ամեն դեպքում տալու ես

Էդ կառավարության մեջ լինելու համար պատասխան ամեն դեպքում տալու ես
25.04.2024 | 21:33

Մի ոչ բժիշկ առողջապահության նախարար կա, էն որ աղաֆոբիա ունի կամ աղատյացություն:
Էսօր ինչ-որ ասել է.
«Ինչ քաղաքականություն իրականացվում է, դա համահունչ է իմ անձնական կարծիքի հետ։ Միանշանակ, իհարկե, պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը»:
Անունով իրավաբան է: Բա կրելու ես ու կրում ես, պիտի կրես էդ պատասխանատվությունը:
Քաղաքական առումով անգրագետ հայտարարություն է արել, էլի:
Ախր եթե էդ կառավարության կազմում ես ու կամովին չես հեռանում, անկախ նրանից, թե ինչ անձնական կարծիք ունես կամ չունես, արդեն պատասխանատվության տակ ես:
Էդ ծեքծեքուն ֆրազի իմաստը ո՞րն է:
Լրացուցիչ նիկոլի մի տեղը մտնե՞լը:
Որ ի՞նչ:
Հա՛, ու որ հանելու լինեն՝ կհանեն, էն էկոնոմիկից առավել չես:
Իսկ էդ կառավարության մեջ լինելու համար պատասխան ամեն դեպքում տալու ես:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ